«Գագիկ Խաչատրյանն ուժեղ և խելքով մարդ է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ, Սերժ Սարգսյանի հրամանով, Պետեկամուտների կոմիտեն միացվել է Ֆինանսների նախարարությանը, իսկ այդ երկու կառույցների ամբողջ ղեկավարը կլինի Ֆինանսների նորանշանակ նախարար Գագիկ Խաչատրյանը:

Այսօր կայացած ասուլիսի ընթացքում տնտեսագետ, ԲՀԿ անդամ Վարդան Բոստանջյանը նշեց, թե Գագիկ Խաչատրյանն ուժեղ և խելքով մարդ է:

«Բայց անկախ այդ հանգամանքից՝ մեր հասարակ հայկական մենթալիտետի մեջ մտնող բան է, որ էլեմենտար ձևով մենք լավ չենք վերաբերվում այդպիսի մարդկանց», – ասաց Բոստանջյանը:

Իսկ ինչ վերաբերում է ՊԵԿ-ի միացմանը Ֆինանսների նախարարությանը, տնտեսագետն ասաց, թե ՀՀ համար՝ որպես փոքր երկիր, կառավարության համակարգերը կառավարելու համար մեկ մարմին է անհրաժեշտ:




Լրահոս