Երևանում մայիսի 6-8-ը, «Անի Պլազա» հյուրանոցում տեղի կունենա Քիմիական զենքի կոնվենցիայի Արևելյան Եվրոպայի երկրների ազգային մարմինների ներկայացուցիչների 13-րդ տարածաշրջանային հանդիպումը, որը կազմակերպվում է ՀՀ արտաքին գործերի նախարարության, Քիմիական զենքի կոնվենցիայի իրականացման ՀՀ ազգային մարմնի և Քիմիական զենքի արգելման կազմակերպության քարտուղարության կողմից: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հանդիպմանը կմասնակցեն խմբի անդամ 25 երկրների ներկայացուցիչներ: Հանդիպման մասնակիցները եռօրյա քննարկումների ընթացքում կանդրադառնան կոնվենցիայի կիրառման շրջանակներում տեղի ունեցած վերջին զարգացումներին, ազգային լավագույն փորձի փոխանակմանը և համագործակցության նոր հեռանկարներին:
Քիմիական զենքի վերաբերյալ քննարկում՝ Երևանում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ