Վերջերս ԵԺԿ նախագահ Մարթենսը գրավոր պատասխանել էր ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի գրավոր հարցմանը, թե ինչու ԵԺԿ նիստում չի տվել ԲՀԿ անունը: Մեր հարցին, թե ԵԺԿ պատասխանը Ձեր նամակին բավարար համարում եք, Զոհրաբյանը նշեց. «Ձեր հարցին խիստ սպառիչ պատասխանել է Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ասելով, որ ինքը ԲՀԿ-ի անունը չհնչեցնելու որեւէ հիմք չէր տեսնում, եւ ավելացրել է, որ ցավոք, շատ դեպքերում նույն Եվրոպան կիրառում է երկակի ստանդարտներ։ Ես ընդամենը պիտի պաշտպանեմ «Ժառանգության» ղեկավարի տեսակետը։ Այդուհանդերձ, ես ասել եւ հիմա էլ կրկնում եմ՝ ինչ որոշում էլ որ կայացվի փետրվարին, հասկանալի է, որ դա լինելու է բացառապես քաղաքական որոշում։ Եւ բնավ պայմանավորված չի լինելու որեւէ կուսակցության՝ առավել կամ պակաս եվրոպական տիպի ու ժողովրդավար լինելու հանգամանքով։ Կարծում եմ, բոլորի համար էլ պարզ ու հասկանալի է, որ լուրջ չէ անգամ մտածելը, որ ԲՀԿ-ն որեւէ առումով զիջում է դիտորդ կարգավիճակի հավակնորդ որեւէ կուսակցության»:
ԵՐԿԱԿԻ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ