«Աշոտյանը չդիմացավ ճնշմանը»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բոլորիդ հայտնի է իմ դրական վերաբերմունքը պարոն Աշոտյանի նկատմամբ»,-այսօր կայացած ասուլիսի ընթացքում, անդրադառնալով Կրթության և գիտության նախարարի պաշտոնում Արմեն Աշոտյանի վերանշանակմանը, ասաց «Բարև Երևան» դաշինքի անդամ Անահիտ Բախշյանը:

Վերջինս  առաջարկեց վերանայել 12-ամյա կրթության համակարգը:

«Արմեն Աշոտյանը չդիմացավ կուսակցական մարզպետների ճնշմանը: Եթե նա մի կողմ դներ կուսակցական դիրքորոշումը և ուսումնական հաստատութունները կարողանար զերծ պահել կուսակցական քարոզչությունից, ապա շատ լավ նախարար կլիներ: Եղածների մեջ էլի լավն ինքն էր», – եզրափակեց Բախշյանը:

 




Լրահոս