ԼՂՀ վարչապետն ընդունել է Արգենտինայի հայ համայնքի ներկայացուցիչներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 3-ին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցիչների ուղեկցությամբ Արցախ ժամանած Արգենտինայի հայկական համայնքի մի խումբ անդամների: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Ողջունելով հյուրերին` Ա. Հարությունյանը կարևորել է հիմնադրամի կողմից Արցախում իրականացվող ծրագրերը և Սփյուռքի մասնակցությունը Արցախի տնտեսության զարգացման գործում:

Արգենտինահայ բարերարները Արցախում իրականացվող ծրագրերին աջակցելու պատրաստակամություն են հայտնել և վարչապետին ներկայացրել Քարին տակում համայնքային կենտրոնի կառուցման և մարզադպրոցի վերանորոգման իրենց մտադրության մասին: Վարչապետը ողջունել է բարերարների նախաձեռնությունը և հաջողություններ մաղթել նրանց:

Հանդիպմանը քննարկվել են ներդրումային մի շարք ծրագրեր ևս:




Լրահոս