Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին` Սլավյանսկում ձերբակալված զինվորական դիտորդների ազատագրմանն աջակցելու համար:
kp.ru-ի տեղեկություններով՝ այս մասին հաղորդվում է Կրեմլի պաշտոնական կայք-էջում: Ռուսաստանի արտգործնախարարությունում զինվորական դիտորդների ազատարձակումը որակել են համարձակության և մարդասիրության դրսևորում Սլավյանսկի ինքնապաշտպանության ուժերի կողմից:
Նախարարությունում ընդգծել են, որ քաղաքի պաշտպանները հոգացել են արտասահմանյան քաղաքացիների անվտանգության մասին այն ժամանակ, երբ նրանց կյանքը վտանգված էր Սլավյանսկում Կիևի իշխանությունների և «Աջ սեկտորի կոմից» իրականացվող պատժիչ օպերացիայի պատճառով: