Մահացել է բրիտանացի թենիսիտուհին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ մայիսի 5-ին կյանքից հեռացել է ուկրաինական ծագումով բրիտանացի թենիսիտուհի Ելենա Բալտաչան:

Մարզուհին մահացել է 31 տարեկանում ծանր հիվանդության պատճառով: Մարտին բժիշկները կնոջ մոտ ախտորոշել էին լյարդի քաղցկեղ, որի դեմ նա պայքարել է մի քանի ամիս:

Ելենա Բալտաչան «Դինամոյի» և ԽՍՀՄ հավաքականի՝ նախկինում հայտնի ֆուտբոլիստ Սերգեյ Բալտաչայի և ՀՍՀՄ օլիմպիական խաղերին ներկայացրած հնգամարտիկ Օլգա Բալտաչայի դուստրն է:

Աղջիկը սկսել էր թենիսով զբաղվել 10 տարեկանում: Իր մասնագիտական գործունեության ընթացքում մարզուհին գրանցել էր 11 հաղթանակ Թենիսի միջազգային ֆեդերացիայի (ITF) առաջնությունում:




Լրահոս