Ռուսաստանի արտգործնախարարությունը երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին է ներկայացրել «Սպիտակ գիրք», որի մեջ ասվում է վերջին մի քանի ամիսներին Ուկրաինայում մարդու իրավունքների խախտումների մասին. տեղեկացնում է bbc-ին:
«Գրքում ներառված փաստացի տվյալները թույլ են տալիս պնդել, որ մարդու իրավունքների հիմնարար սկզբունքներ և նորմեր ոլորտում կոպտագույն խախտումներն Ուկրաինայում զանգվածային բնույթ են ստացել». հաղորդվում է Կրեմլի պաշտոնական կայք-էջում:
Փաստաթղթի կազմողներին հետաքրքրել է անցած տարվա նոյեմբերից մինչև այս տարվա մարտ ընկած ժամանակաշրջանը: Նրանց նպատակն է հասարակության կարծիքի դատին ներկայացնել իրական դեպքեր և վկայություններ Ուկրաինայում կատարվող դեպքերի մասին: Ավելի վաղ ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների գլխավոր կոմիսարի վարչության զեկույցում հերքվել էին ռուսական փոքրամասնության իրավունքների խախտման մեղադրանքները, որոնք Ուկրաինայի դեպքերին Ռուսաստանի միջամտության առիթ դարձան: