Ստեփանավանի թիվ 2 միջնակարգ դպրոցի տնօրեն Լիլյա Հարությունյանը հերքում է դպրոցում դրամահավաքություն կազմակերպելու մասին լուրերը:
«Նման բան չկա: Ես տենց բան չեմ արել», – armlur.am-ի հետ զրույցում ասաց վերջինս:
Հիշեցնենք, որ այսօր կայացած ասուլիսի ընթացքում Երևանի ավագանու «Բարև Երևան» դաշինքի անդամ Անահիտ Բախշյանը հայտարարել էր, թե դպրոցի տնօրենն առաջին դասարանցիների ծնողներից հանդեսի համար 10.000 դրամ է հավաքում: