«Աշխատավարձիս քարտը միանգամից կնոջս եմ տվել, պրծել եմ. 310.000 է, թե 205.000 դրամ»:
Ստացվում է, որ այս պատգամավորի գրպանը լրիվ դատարկ է, քանի որ Վ.Այվազյանն այդպես էլ չի մանրամասնում` արդյոք քարտից կանխիկացվող գումարից կինն իրեն մասնաբաժին հատկացնում է, թե ոչ: Հավանական է, որ սույն պատգամավորը սեփական կարիքներն ինքնուրույն է լուծում եւ բացարձակապես տեղյակ չէ օրենսդիր գործունեության դիմաց իրեն տրվող վճարաչափի մասին: Սա այն դեպքն է, երբ անկեղծությունը վնասում է մարդուն, քանի որ եթե նման թվեր Վ.Այվազյանը չհայտարարեր, ապա ավելի ուշ կարող էր հավատացնել, թե անհամբեր սպասում է պատգամավորական աշխատավարձին` ամանորյա գնումներ կատարելու համար: