Ռիբերին կարող է բաց թողնել գավաթի խաղարկության եզրափակիչը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բավարիա»-ի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին ամենայն հավանականությամբ չի խաղա Գերմանիայի գավաթի եզրափակչում: Ֆուտբոլիստը ստացել է մեջքի վնասվածք, որը փաստորեն ավելի լուրջ էր, քան սպասվում էր:

Նա չխաղաց Գերմանիայի առաջնության «Համբուրգ»-ի հետ խաղում և, ըստ ամենայնի, կշարունակի բուժումը` հետագա բարդություններից խուսափելու համար:

Հիշեցնենք, որ Գերմանիայի գավաթի եզրափակիչ «Բավարիա»-«Բորուսիա» հանդիպումը կկայանա մայիսի 17-ին:




Լրահոս