
«Շուկայում պետք է մշակույթը փոխվի»:
Նախ պետք է շուկան շուկա դառնա, հետո նոր միայն շուկայական մշակույթի առկայության զարգացման ու փոփոխությունների մասին խոսվի: Այն, ինչ այսօր կատարվում է առեւտրի դաշտում, անհասկանալի է, թե ինչ է: Հայկական շուկան թերեւս անուն չունի, քանի որ այստեղ միմիայն բազարային տարերքն է իշխում: Իհարկե, կարիք կա բազարային հարաբերությունները փոխել, բայց դժվար է պատկերացնել, թե երբ հայկական շուկայական մշակույթի մասին խոսելու հնարավորություն կստեղծվի: Մեզ մոտ դեռ առ ու փախ է` դրանից բխող բոլոր հետեւանքներով: Այնպես որ, դեռ երկար ժամանակ պետք կլինի` շուկան իսկապես շուկա դարձնելու համար: