Առաջին տրիլիոնատերն ի հայտ կգա 25 տարի անց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1 տրիլիոն կարողություն ունեցող առաջին մարդը կհայտնվի 2039-ին. հայտնում է բրիտանական The Times-ը:

«Առաջին տրիլիոնատերն ի հայտ կգա 25 տարի անց. ամենայն հավանականությամբ, դա կլինի Հնդկաստանի կամ Չինաստանի բնակիչ, քանի որ այդ երկրների տնտեսությունները համաշխարհային պատմության մեջ աննախադեպ աճ են արձանագրում», – նշվում է հրապարակման մեջ:

Հղում կատարելով Wealth Insight խորհրդատվական ընկերության աշխատակից Օլիվեր Վիլյամին՝ թերթը նշում է, որ տրիլիոնանոց կարողությոն տեր կդառնա ախարհը լիովին փոխող մի գյուտի ստեղծողը, ասենք` Բիլ Գեյթսի նման մեկը:

«Դա կարող է լինել նաև ինչ-որ գլոբալ խնդրի լուծում, այնպիսին, ինչպիսին խմելու ջրի պակասն է, որի մասին աշխարհը դեռ չգիտի, ինչպես որ դա եղավ Facebook-ի հետ», – ընդգծել է Վիլյամը: Ներկայումս աշխարհի ամենահարուստ մարդը Microsoft ընկերության տնօրեն Բիլ Գեյթսն է, որի կարողությունը կազմում է 79,9 մլրդ դոլար:




Լրահոս