
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն արձագանքել է «Արմենիա» հեռուստաընկերության աշխատակիցների` աշխատանքից ազատման մասին տեղեկությանը` ֆեյսբուքյան իր էջում գրելով.
«Արմենիա հեռուստաընկերության աշխատակիցների աշխատանքից ազատման մասին տեղեկացել եմ մամուլի հրապարակումներից: Վստահ եմ, որ տեղի ունեցածը զուտ տեխնիկական վրիպակ է: Միաժամանակ հայտնում եմ, որ նման դեպքերում լրագրողներին աշխատանքից ազատելը ինձ համար ցանկալի չէ:
Հորդորում եմ «Արմենիա» հեռուստաընկերության ղեկավարությանը վերանայել իրենց որոշումը»: