Ստացավ Վեհափառի հայրապետական օրհնությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հանդիպեց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի կոլեկտիվի հետ, շնորհակալություն հայտնեց համատեղ աշխատանքի համար և հետագա հաջողություններ մաղթեց:

Հանդիպմանը ներկա էր նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-րդը: Վեհափառ Հայրապետը բարձր գնահատեց Արմեն Մուրադյանի ներդրումը  «Իզմիրլյան» կենտրոնի կայացման և զարգացման գործում։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նորանշանակ նախարարին հայրապետական իր օրհնությունը տվեց` հույս հայտնելով, որ նա իր ներդրումը կունենա նաև երկրի առողջապահության ոլորտի զարգացման գործում:

Արմեն Մուրադյանը շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին և գործընկերներին բարեմաղթանքների համար։




Լրահոս