
«Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարը Լա Լիգայում իր առաջին մրցաշրջանն ուսուցողական է համարում:
«Եղան թե՛ լավ, թե՛ վատ դրվագներ: Դժվար էր, բայց գլուխս բարձր եմ պահում և նայում առաջ»,- նշել է նա, հավելելով.
«Ես եկել եմ այլ երկրից, որտեղ այլ ֆուտբոլ են խաղում: Սա ամբողջովին նորություն էր ինձ համար, որին ստիպված էի հարմարվել: Շատ բան եմ սովորել թե՛ անհատապես, թե՛ պրոֆեսիոնալ իմաստով: Հուսով եմ՝ հաջորդ մրցաշրջանում հաջողության կհասնենք»,- հայտարարել է բրազիլացին: