ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ճանապարհային ոստիկանն իրավունք ունի՞ վարորդին տուգանել մեքենայի աջ կողմի լուսարձակի անսարքության դեպքում, քանի որ լսել եմ, որ տուգանք գրվում է ձախակողմյան լուսարձակի անսարքության դեպքում:

Հովհաննես Պետրոսյան, 28 տարեկան, ինժեներ

ՊԱՏԱՍԽԱՆ. Վարորդին խորհուրդ կտայի կարդալ երթեւեկության կանոնները, որտեղ մանրամասն նշվում է, թե որ անսարքությունների դեպքում կարող են վարորդին տուգանել: Այո՛, ճանապարհային ոստիկանն իրավունք ունի տուգանել վարորդին, քանի որ նա վարում է անսարք տրանսպորտային միջոց: Եթե լուսարձակն անսարք է, ապա դա համարվում է որպես անսարք տրանսպորտային միջոց, եւ դրա համար նախատեսվում է տուգանք 3.000 դամի չափով: Ընդհանրապես նման տիպի խնդիրներ առաջանում են այն պատճառով, որ շատ վարորդներ բացարձակապես չգիտեն երթեւեկության կանոնները: Խոսքը նոր վարորդական վկայականներ ստացողների մասին չէ, քանի որ այժմ որոշ չափով խստացրել են քննությունները:

«Աքիլլես» ավտովարորդների իրավունքների
պաշտպանության կենտրոնի տնօրեն
Էդիկ Հովհաննիսյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ».  Քանի որ ընթերցողն աջ լուսարձակի անսարքության պատճառով է տուգանվել, երեւի դրա համար է նրան թվացել, որ եթե ձախ լուսարձակը չաշխատեր, ապա այդ դեպքում նա պետք է տուգանվեր: Իսկ ընդանուր առմամբ ամենաբազմափորձ վարորդներն անգամ դժվարանում են որոշակիորեն արտահայտվել իրենց իրավունքների ու պարտականությունների մասին: Խնդիրն այն է, որ ամեն ինչի համար գումար հատկացվում է, բացի իրազեկող գրքույկներ տպագրելուց ու դրանք թեկուզ եւ վճարովի հիմունքներով վարորդներին բաժանելուց:




Լրահոս