ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե ինչ  կարգով  են  հողի  հարկ  վճարողների  եւ  հողերի  վերաբերյալ  տեղեկությունները  տրամադրվում  հարկային  մարմիններին:

Վահրամ Բաբայան, 78 տարեկան, թոշակառու

ՊԱՏԱՍԽԱՆ. Հողի հարկ վճարողների եւ հողերի վերաբերյալ տեղեկությունները հարկային մարմիններին ներկայացնելու կարգը սահմանվել է ՀՀ կառավարության 19.04.2007թ. N465-Ն որոշմամբ, համաձայն որի` մինչեւ գնահատման (վերագնահատման) տարվա oգոuտոuի 1-ը տվյալ տարվա հուլիսի 1-ի դրությամբ առկա հաշվառման տվյալների հիման վրա հողի հարկ վճարողներին uեփականության կամ անհատույց (մշտական) oգտագործման իրավունքով պատկանող հողամասերի հաշվառման ու գնահատման տվյալների ամփոփ ցուցակները կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումները տրամադրում են հարկային կամ տեղական ինքնակառավարման մարմիններին, իսկ մինչեւ յուրաքանչյուր ամսվա 15-ը տրամադրում են տեղեկություններ` նախորդ ամսվա ընթացքում հողամասերի սեփականատերերի եւ օգտագործողների փոփոխման, հաշվառման եւ գնահատման տվյալների փոփոխությունների վերաբերյալ:

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ
գույքի կադաստրի պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Առավել հետաքրքիր կլիներ, եթե հողի հարկի վերաբերյալ որոշակի ցուցանիշներ նույնպես տրամադրվեին, քանի որ դատելով հավաքագրման ցուցանիշների սահմանափակությունից ու մշտական դժգոհություններից` այն  դժվարությամբ է հավաքագրվում: Չնայած  ելնելով  ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պատասխանից` հավաքագրման բավական հստակ ժամկետներ են սահմանվել:




Լրահոս