
Լուսանկարն արվել է Իջեւան քաղաքի գետափնյա` Վալանսի փողոցում
Իջեւանում էլեկտրական հոսանքագծերի հենասյուները «զարդարված են» Հայ ազգային կոնգրեսի պաստառներով, որոնք մարդկանց հրավիրում են հանրահավաքի: Հանրահավաքի մասին հին եւ նոր հայտարարությունները շատ ամուր են սոսնձված եւ դժվար թե առաջիկայում սյուներից պոկվեն: ՀԱԿ-ի պաստառներից մեկի վրա նաեւ Արտաշ Ասատրյանի համերգի «աֆիշան» է հայտնվել: Այս իրավիճակի պատճառն այն է, որ Տավուշի մարզկենտրոնում հայտարարությունների համար ընդամենը մի քանի տախտակ կա, դրանք էլ բանալիով փակված են: Ուստի ընդդիմադիր քաղաքական ուժը ստիպված իր կոչերը սյուներին է փակցրել: