ԱԺ
նախագահ Սամվել Նիկոյանը երեկ իր մոտ է հրավիրել ԱԺ բոլոր վարչության պետերին եւ ԱԺ
աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանին: “”Ժողովուրդ””-ի տեղեկություններով` նա մեծ
“”ռազբորկա”” է արել` փորձելով հասկանալ, թե որտեղից են մամուլում հայտնվում ԱԺ-ին վերաբերող
տեղեկությունները: Ըստ մեր աղբյուրների` առանց կոնկրետացումների, Սամվել Նիկոյանը հայտարարել
է, որ դա, ինչպես նաեւ միջանցքներում քչփչալը, դիտում է սաբոտաժ, որն անողները կպատժվեն:
ԱԺ նախագահը հայտարարել է նաեւ, որ ինքը եւս աղբյուրներ ունի եւ տեղյակ է, թե ինչ խողովակներով
է ինֆորմացիան տեղ հասնում: Ինչ վերաբերում է նրա եւ ԱԺ աշխատակազմի ղեկավարի բոլորին
հայտնի ոչ լավ հարաբերություններին, ապա նշվում է, որ Գեղամ Ղարիբջանյանն ակտիվ աշխատում
է դիվանագիտական, ի մասնավորի` դեսպանական աշխատանքին վերադառնալու ուղղությամբ:
Ժողովուրդ. Սամվել Նիկոյանը խիստ զայրացած է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ