Թերթը գրում է, որ ԱԺ 13-րդ աշխատավարձի չվճարումը կարող է թանկ նստել Սամվել Նիկոյանի վրա։ Աժ աշխատակիցները, պատգամավորների օգնականներն այնպես են ընկճվել ու այնքան են վրդովված այդ փաստից, որ սկսել են բացահայտ խոսել, որ Նիկոյանը շատ թույլ նախագահ է, եթե Հովիկ Աբրահամյանը լիներ՝ մեկ զանգով անհրաժեշտ գումարները կստանար կառավարությունից։ Այս համեմատությունները հասել են Նիկոյանի ականջին, և նա կրկին դիմել է վարչապետին՝ ասելով, որ իր պատվի հարցն է դրված։ Բոլորն անհամբեր սպասում են խնդրի հանգուցալուծմանը։
Հրապարակ. Սամվել Նիկոյանը ընկճել է Աժ աշխատակիցներին
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ