
Դեկտեմբերի 23-ին ժամը 01.56-ին Սյունիքի մարզից ահազանգ է ստացվել, որ Ագարակ գյուղի Սայաթ-Նովա 3 հասցեում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.57-ին, մարվել` 02.05-ին: Այրվել և վնասվել են էլեկտրական հաշվիչները և մալուխները: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։