Վրաերթի է ենթարկվել քննչականի պետը (լուսանկարներ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 22–ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։Ինչպես armlur.am -ին, հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16։00–ի սահմաններում 32-ամյա Արտակ Թադևոսյանը, վարելով Գազել մակնիշի 094 ԼԼ 64 համարանիշի մեքենան, Երևան-Սևան ավտոմայրուղու 42–րդ կմ–ում վրաերթի է ենթարկել 54–ամյա Արտավազդ Մարգարյանին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հրազդանի բժշկական կենտրոն։Վրաերթի ժամանակ Մարգարյանը եղել է Մերսեդես 500 մակնիշի 03 ԼՕ 243 համարանիշի ավտոմեքենայով, և երբ ցանկացել է նստել մեքենան՝ վրաերթի է ենթարկվել։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ա. Մարգարյանը աշխատում է Ոստիկանության քննչական վարչության Գեղարքունիքի քննչական բաժնի Սևանի քննչական բաժանմունքի պետ։ Գազել-ը տեղափոխվել է ոստիկանության Հրազդանի տուգանային հրապարակ։ Վթարի վայրում հավաքվածները պատմել են, որ Գազել-ը պատկանում  Թուֆենկյան ընկերությանը։




Լրահոս