
Դեկտեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:Ինչպես armlur.am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 15.30-ի սահմաններում, Երևանի Նոր Արեշ փողոցի բնակիչ 56-ամյա Կարինե Սահակյանը, վարելով Միցուբիշի Իո մակնիշի 27 ՕՕ 837 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Սևան ավտոմայրուղու 18-րդ կմ-ում, դեպի Սևան ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին:Վթարի վայրից Աբովյանի բժշկական կենտրոն են տեղափոխվել վարորդը և ուղևորներ 55-ամյա Վարուժան Սարգսյանն ու 60-ամյա Լուսիկ Սահակյանը։