Ստեղծվել է ձեռքի ափում տեղավորվող համակարգիչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Solid-Run ընկերությունը մշակել է CuBox մինի համակարգիչը, որը կարելի է օգտագործել, օրինակ, որպես մեդիակենտրոն:Սարքում, որի չափերը կազմում են 55ճ55ճ42 մմ, օգտագործված է Marvell 88AP510 համակարգը չիպի վրա՝ 800 ՄՀց հաճախությամբ ARM-միջուկով: Օպերատիվ հիշողության ծավալը 1 Գբ է, իսկ տվյալների պահպանման համար կարող են օգտագործվել մինչև 64 Գբ տարողությամբ MicroSD քարտեր (կոմպլեկտում ներառված է 2 Գբ ծավալով MicroSD):Մինի համակարգիչն ունի Gigabit Ethernet, երկու USB 2.0 պորտ, eSATA, S/PDIF և HDMI միջերեսներ: Որպես օպերացիոն համակարգ կարելի է օգտագործել Android 2.2 կամ Linux:Ստեղծողների խոսքերով՝ CuBox-ն ունակ է մշակել մինչև 1080р հստակության տեսանյութեր (1920ճ1080 պիքսել), իսկ էներգաօգտագործումը կազմում է 3 Վտ:CuBox համակարգչի գինն ըստ նախնական հաշվարկների կլինի մոտ 100 եվրո: tert.am :




Լրահոս