Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի և Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի կոլեկտիվները ցավով տեղեկացնում են, որ 85 տարեկան հասակում, երկարատև հիվանդությունից հետո, կյանքից հեռացել է ԽՍՀՄ սպորտի վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ, ՀՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատող ՅՈՒՐԻ ԱՐՄԵՆԱԿԻ ԲԱԲԱՅԱՆԸ:
Նա աշխարհի և Եվրոպայի մի շարք հաղթողների ու մրցանակակիրների, բազմաթիվ միջազգային կարգի սպորտի վարպետների, ապագա քաղաքական-հասարակական գործիչների, արցախյան շարժման և պատերազմի մասնակիցների դաստիարակ էր. լավ մարդ, հրաշալի անձնավորություն, գերազանց մանկավարժ, ով օրինակ էր ծառայում հարյուրավորների` թե մրցագորգի վրա, թե կյանքում և առօրյայում:
Մենք սգում ենք սիրելի մարզչի մահվան համար, ցավակցում՝ ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին, սաներին: Համոզված ենք՝ Յուրի Բաբայանի անունը կմնա հայկական սպորտի տարեգրության մեջ, նրան ճանաչողները կհիշեն սիրով ու հարգանքով:
Սամբոյի Ֆեդերացիա