
Կոնգրեսական Ջեյմս Սենսենբրենները քննադատել է ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբամայի կազմվածքը: Վաշինգտոնի Ռեյգանի անվան օդանավակայանի սպասասրահում կոնգրեսականը, չքաշվելով ներկաներից, ինչ-որ մեկի հետ հեռախոսազրույզում ասել է, որ առաջին տիկինն առողջ ապրելակերպ վարելու քարոզ է կարդում, սակայն ինքն անձամբ ունի մեծ հետույք:Այս խոսքերն անմիջապես հայտնվել են մամուլում, կոնգրեսականը, ներողություն է խնդրել իր խոսքերի համար: Նա լրագրողների հետ զրույցում ասել է, որ Միշել Օբամային նամակ է ուղարկել, որում ներողություն է խնդրել իր խոսքերի համար: