
Դեկտեմբերի 23-ի ժամը 08.30-ի դրությամբ, բոլոր միջպետական , հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները բաց են երթևեկության համար: Ճանապարհների մաքրման աշխատանքները շարունակվում են, դրանք մշակվում են ավազով: Բացի հարավային շրջաններից` հանրապետության մնացած շրջաններում ձյուն է տեղացել ամբողջ գիշեր, չնայած դրան ներկա պահին անանցանելի կամ դժվարանցանելի ճանապարհներ չկան: Ներկա պահին առատ ձյուն է տեղում Շիրակի մարզում: