
Վերջերս Գինեսի ռեկորդների գիրքը ամերիկուհի Բերնիս Բեյթսին շնորհեց հավաստագիր, համաձայն որի` վերջինս աշխարհի ամենատարեց կինն է, ով զբաղվում է յոգայով:Բեյթսը 91 տարեկան է: Նա առաջին անգամ սկսել է զբաղվել յոգայով երբ 50 տարեկան էր: Աստիճանաբար կատարելագործելով իր վարպետությունը, սկսել է մարզել իրենից երիտասարդներին:Հավելենք, որ նրա դպրոցում, կան նույնիսկ 80-նն անց կանայք, որոնք կարողանում են տարատեսակ բարդ վարժություններ կատարել, վազել, հեծանիվ վարել: