
ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը Ֆրանսիայի խորհրդարանի կողմից այսօր ընդունված օրինագծի վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասվում է.”Այսօր ընդունված օրինագիծը խթան է Հայոց ցեղասպանության արդարացի միջազգային ճանաչման համար: Ֆրանսիայի դիրքորոշումն ընդգծում է, որ ԱՄՆ նախագահն ու Կոնգրեսը պետք է հրաժարվեն Թուրքիայի` լռեցնող քաղաքականությունից: Օգտագործելով առիթը` մենք կոչ ենք անում ԱՄՆ նախագահ Օբամային ճանաչել Հայոց ցեղասպանությունը”: