«Ուղևորահոսքերի ուսումնասիրության մասին զեկույցը դատարկաբանություն է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սպառողների միության նախագահ  Արմեն Պողոսյանը, որը տրանսպորտի սակագնի  վերանայման  հանձնաժողովի անդամ է, armlur.am-ի հետ զրույցում ասաց, որ շուտով լրանում է  այդ հանձնաժողովի ձևավորման մեկ տարին, սակայն առայսօր հանձնաժողովը նորմալ չի աշխատում: Անգամ հայտնի չէ`  հանձնաժողովի հերթական  նիստը երբ է տեղի ունենալու: «Եթե ես չգիտեմ, դուք չգիտեք, երբ է լինելու նիստը, ինչպես եղավ որ հանձնաժողովը  նորմալ է աշխատում»,- ասաց  Պողոսյանը:

Խոսելով  քաղաքապետարանի պատվերով միջազգային մի քանի կազմակերպությունների կողմից ուղևորահոսքերի  կատարած ուսումնասիրության մասին` Պողոսյանը տեղեկացրեց, որ զեկույցն արդեն պատրաստ է. «Այն 35 էջանոց է, որի 21 էջում սխալ բաներ են գրված, իսկ 21-ից հետո դատարկաբանություն է: Այդպես էլ պարզ չդարձավ, հիմա մեկ միկրոավտոբուսը  մի ուղղությամբ քանի՞ ուղևոր է տեղափոխում»:

Պողոսյանը կարծում է, որ  այդ աշխատանքներին պետք է ներգրավված լինեին նաև Հայաստանի կոմպետենտ մասնագետները:




Լրահոս