Գերմանիայի բնակիչները սեփական ցանկությամբ հրաժարվում են իրենց արձակուրդների մի մասից: Միջին հաշվով այդ օրերը կազմում են տարեկան արձակուրդի ընդհանուր տեւողության 12 տոկոսը:Միջին վիճակագրական գերմանական արձակուրդն կազմում Է տարեկան 28 աշխատանքային օր: Դրանից ավելի քան 3 օրը, միջին հաշվով, մնում Է չօգտագործված, -գրել Է AFP-ն: Սակայն, այս միտումը վերաբերում Է բնավ ոչ բոլոր գերմանացի աշխատակիցներին. նրանց սոսկ 37 տոկոսն Է, որ ամբողջովին չի օգտագործում իր արձակուրդը: Դա հատկապես հաճախ են անում երիտասարդ աշխատակիցները:Աշխատավայրում նման անձնվիրությունը տալիս Է իր պտուղները. նա, ով չի օգտվում ամբողջ արձակուրդից, ժամում 39 ցենտով ավելի Է վաստակում:
Գերմանացիները կրճատում են իրենց արձակուրդի տեվողությունը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ