Armenian text to speach

Կենսագրությունները կայքում ընտրո՞վի են դրվում (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ազգային ժողովի նախագահի ընտրություններից հետո խորհրդարանի նորընտիր ղեկավար Գալուստ Սահակյանի  կենսագրական տվյալները միանգամից հայտնվեցին Ազգային Ժողովի կայքում, իսկ կենսագրության մեջ էլ ավելացավ ՀՀԿ խմբակցության ղեկավար պաշտոնը:

Խորհրդարանի նախագահի ընտրությունների հաջորդ օրը տեղի ունեցավ ԱԺ պետական-իրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի ընտրություններ: Հիշեցնենք, որ այդ հանձնաժողովի նախագահի պաշտոնը թափուր մնաց Դավիթ Հարությունյանի՝ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար նշանակվելուց հետո:

Տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ ընտրվեց ՀՀԿ-ական թեկնածու, խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը: Սակայն Ազգային Ժողովի կայքն այս անգամ չի ցուցաբերում այն նույն ակտիվությունն ու օպերատիվությունը՝ ինչ ցուցաբերեց Գալուստ Սահակյանի ընտրվելուց հետո: Խորհրդարանի կայքում հանձնաժողովը դեռ նախագահ չունի:

Безымянный

Նույն իրավիճակն է տիրում նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով (ԵԽԽՎ)-ի դեպքում: Դեռևս ապրիլի 26-ին ՀՀԿ Գործադիր մարմնի և խորհրդի նիստերից հետո որոշվեց, որ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար կլինի ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Նա այդ պաշտոնում կրկին փոխարինելու է Դավիթ Հարությունյանին: Պետք է նշել, որ այս դեպքում էլ ԱԺ-ի կայքը չի «շտապում» նրան պատվիրակության ղեկավար ներկայացնելու հարցում:

3

 




Լրահոս