
Հայաստանում վաճառքում են հայտնվել արհեստական կուսաթաղանթներ: Այդ մասին “”Առավոտ”” օրաթերթը տեղեկացել է List.am հայտարարությունների կայքից: Հայտարարության հեղինակը մասնավորապես գրում է՝ ցանկանո՞ւմ եք վերականգնել կուսաթաղանթն ընդամենը 5 րոպեում, առանց բժշկական միջամտության, առանց ցավի, եթե այո, ապա առաջարկում է գրել իր էլեկտրոնային հասցեով: Հայտարարության մեջ նաև նշվում է՝ կուսաթաղանթն արժե 20 000 դրամ: Օրաթերթը փորձել է կապ հաստատել նշված էլեկտրոնային հասցեով՝ պարզելու, թե ով է արհետական կուսաթաղանթներ ներմուծողը, որտեղից են դրանք Հայաստան բերվում, եւ ամենակարևորը, մի՞թե վտանգավոր չեն առողջության համար: Բայց մեր հարցերն առայժմ մնացել են անպատասխան: