«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ապրիլի 29-ին Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի դստեր եւ ԲՀԿ-ական Աբրահամ Մանուկյանի որդու հարսանյաց հանդեսին Սերժ Սարգսյանը չի մասնակցել: Որոշ տեղեկություններով, նա առանձնապես դժգոհ է Գագիկ Ծառուկյանից, եւ դա է եղել հարսանիք չգնալու պատճառը: Ծառուկյանը նորապսակներին տուն է նվիրել` իր էլիտար շենքերից մեկում:
Ի դեպ, ըստ ԲՀԿ մեր աղբյուրի, Նիկոլայիչը նման բնակարաններ շատ ունի, որոնք չեն վաճառվում, եւ էլիտար հարսանիքների դեպքում նա դրանք նվիրում է: Նույն աղբյուրի փոխանցմամբ, Ծառուկյանը միայն շատ մերձավոր կուսակիցներին է բնակարաններ նվիրում, մյուսներին առաջարկում է մատչելի գներով, եւ «երբ ուզեն՝ փակվեն»:
Հարսանիքին չի մասնակցել նաեւ Ներսիկի քավոր Ռուբեն Հայրապետյանը (Նեմեցը), որը, սակայն, ավտոմեքենա է նվիրել սանուհուն»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: