Ֆինանսների նախարարության եւ ՊԵԿ-ի միավորումը դժգոհություն է առաջացրել․ «Հայկական ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն՝ Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի հայաստանյան ներկայացուցչություններում խիստ բացասական են ընդունել ֆինանսների նախարարության եւ ՊԵԿ-ի միավորումը։

Իրենց բացասական վերաբերմունքը այդ կառույցների ներկայացուցիչները պատրաստվում են հայտնել առաջիկայում՝ որեւէ առիթով Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ։  Նշված  կառույցների ներկայացուցիչները մտահոգված են նրանով, որ այդ միավորման արդյունքում վերանում են բյուջեի պլանավորման, հավաքագրման եւ ծախսման գործառույթներում եղած հակակշիռները, ինչը շեշտակի նվազեցնում է պետական կառավարման արդյունավետությունը»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

 




Լրահոս