«Համագործակցող 4 խմբակցություններն ամեն մեկն ունի իր յուրահատուկ հետագիծը». «Առավոտ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Առավոտ»  թերթը գրում է. «Ընդամենը 2 տարի առաջ, երբ միասնական շտաբում ԲՀԿ-ի հետ ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն փորձում էին համագործակցել, «Ժառանգությունը» մեղադրում էր այդ ուժերին՝ ԲՀԿ-ի մուտքն ընդդիմադիր դաշտ լեգիտիմացնելու համար: Այսօր «Ժառանգությունն» ինքն է համագործակցում նույն ԲՀԿ-ի հետ՝ լեգիտիմացնելով նրա մուտքը ընդդիմադիր կամ ոչ իշխանական դաշտ: «Առավոտը» այս առնչությամբ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանից հետաքրքրվեց՝ Դուք քառյակի հետ համագործակցությամբ չե՞ք լեգիտիմացնում ԲՀԿ-ի մուտքը ընդդիմադիր դաշտ:

Նա պատասխանեց. «Համագործակցող 4 խմբակցություններն ամեն մեկն ունի իր յուրահատուկ հետագիծը: Մենք համաձայն չենք եղել յուրաքանչյուրի հետ այս կամ այն հարցում, եղել են նաեւ քննադատություններ ոչ միայն միակողմանի, այլեւ փոխադարձ, բայց եղել է որոշում, որ այդ խորհրդարանական ուժերը համագործակցեն: Ունեցել ենք մտահոգություններ այս կամ այն կուսակցությունների անցյալի, պատմական վարքի հետ, բայց կարծես թե մենք մտել ենք շրջան, որտեղ կա ավելի մեծ խնդիր՝ երկրի իրավականությունը, սահմանադրականությունը վերականգնելը: Եվ արդեն ժամկետները բերում են նրան, որ այս քո հիշեցման արդիականացումը, հարցերի պատասխանը ընդամենը մի քանի շաբաթ անց տեղի կունենա: Կերեւան այն ուժերը, որոնք ընդդիմադիր են եւ պատրաստ են ինքամաքրվել անցյալի վարքից եւ անցնել նոր շրջան, եւ որոնք են նրանք, որ ուղղակի այդ պատրաստակամությունը, ցանկությունն ու ուժը չունեն այդ քայլը կատարելու եւ որոշում են շարունակել՝ ինչպես միշտ»»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում:

 




Լրահոս