
Ազատ եւ արդար ընտրությունների նախադրյալներ այս պահին չկան,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր կարծիքը հայտնեց ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը: Նա նաեւ չի բացառում ՀԱԿ-ի եւ “Ազատ դեմոկրատներ” կուսակցության միավորումը: Անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական հարցին` նա կանխատեսեց. “Առաջիկա մեկ տարվա ընթացքում ռազմական գործողություններ չեն վերսկսվի”: Արման Մելիքյանը անդրադարձավ նաեւ Արաբական աշխարհում տեղի ունեցող հեղաշրջումներին, իսկ ինչ վերաբերում է ` Ռուսաստանին ապա նա պետք է միայնակ փորձի ապահովել իր տնտեսական անվտանգությունը տարածաշրջանում:Անդրադառնալով այսօրվա Սերժ Սարգսյան- Ահմադինեժադ հանդիպմանը` նա նշեց, որ պետք է առաջ քաշել Իրան-Հայաստան նավթատարի կամ գազատարի առանձին գիծ ունենալու հարցը: