
ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի հրամանատար գեներալ Ֆիլիպ Բրիդլավը հայտարարել է, որ հավանական չի համարում ռուսաստանյան զորքերի ներխուժումն Ուկրաինա: Այս մասին Ռոյթերսին հղում անելով հայտնում է РИА Новости-ն:
Գեներալի կարծիքով, Ռուսաստանը «ի զորու է Ուկրաինայի արևելքում հասնել իր նպատակներին` զինուժի կողմից սահմանը չհատելով»:
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը գերմանական Frankfurter Allgemeine Zeitung-ին տրված հարցազրույցում, որ Ռուսաստանն այս պահին իրեն պահում է ավելի շուտ որպես հակառակորդ, և ոչ թե գործընկեր»: Նա նախազգուշացրել է Ռուսաստանին Ուկրաինայում իրավիճակի ապակայունացման հետ կապված, սակայն ընդգծել է, որ ուկրաինական ճգնաժամի կարգավորման համար ՆԱՏՕ-ն ռազմական լուծում չունի: Ռասմուսսենը նաև կոչ է արել Ալյանսի եվրոպական անդամ-երկրներին ավելացնել ռազմական ծախսերը: