ՀՀ կառավարության կազմը արդեն հայտնի է, սակայն քչերն են, որ հույս են կապում նորանշանակ վարչապետի ու կառավարության հետ: Նրանցից մեկն էլ «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանն է:
Այսօրվա մամլո ասուլիսում Ս.Սաֆարյանն ասաց, որ կառավարության կազմում ընդգրկված մարդիկ այնպիսիք են, որոնց մենք նախկինում տեսել ենք. «Լավատես չեմ, որ այս կառավարությունը կարողանալու է լուծել երկրում առկա խնդիրները»:
Քաղաքական գործիչը մեկ փաստ մատնանշեց` Դավիթ Հարությունյանը նախկինում եղել է արդարադատության նախարար, իսկ թե արդարդատության ինչ համակարգ մենք ունենք այսօր, տեսնում ենք բոլորս:
Ասուլիսի մյուս բանախոս, իշխանության ներկայացուցիչ ՀՀԿ պատգամավոր Մկրտիչ Մինասյանն էլ ասաց, որ Հովիկ Սբրահամյանին ճանաչում է տարիներ շարունակ, ավելին` Հովիկ Աբրահամյանի շնորհիվ կայացել է տարածքային կառավարման ոլորտը:
Ինչ վերաբերում է Դավիթ Հարությունյանին, ՀՀԿ պատգամավորը գովեց ՀՀԿ-ական իր գործընկերոջը.«Իսկապես տաղանդավոր մարդ է Դավիթ Հարությունյանը, հսկայական ունակությունների տեր մարդ է»:
Կառավարության կազմի մասին խոսելիս Մինասյանն ասաց, որ կան նախարարներ, որոնք նախկինում պաշտոն չեն զբաղեցրել ու չեն աշխատել որևէ պաշտոնում:
«Փաստորեն, անակնկալներ սպասենք սպորտի և առողջապահության ոլորտում»,- կատակով հակադարձեց Ստեփան Սաֆարյանը: