Արտակարգ հրավեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

armlur.am -ին Վանաձոր-Ալավերդի միջպետական ավտոմայրուղու 35-րդ կիլոմետրին հարակից ժայռից հնարավոր քարաթափումները կանխելու նպատակով Արտակարգ իրավիճակների նախարարությունը` ՀՀ Կառավարության հանձնարարությամբ կիրականացնի ժայռի պայթեցման աշխատանքներ։ Պայթեցման աշխատանքներն իրականացնելու նպատակով Արտակարգ իրավիճակների նախարարությունը պայմանագիր է կնքել մասնագիտացված “Ալնես Քոնսթրաքշն” ՍՊԸ-ի հետ, որի պայթեցնող մասնագետները` ԱԻՆ աշխատակիցների հետ միասին արդեն մեկ շաբաթ տեղանքում իրականացնում են ուսումնասիրություններ և նախապատրաստական աշխատանքներ։ Քարաժայռի մատչելի վայրերում կառուցված փայտյա հարթակներից, իսկ դժվարմատչելի վայրերում` պարաններով կախված վիճակում, փրկարարների աջակցությամբ մասնագետները քարաժայռի վրա հորատել են 150 հատ մինչև մեկ մետր խորությամբ հորիզոնական անցքեր։Արհեստական քարաթափումից ավտոճանապարհը չվնասելու նպատակով ճանապարհի ասֆալտյա մակերեսը ծածկվել է 1000 խմ բնահողով։ Այդ աշխատանքներն Արտակարգ իրավիճակների նախարարությունն իրականացրել է Տրանսպորտի և կապի նախարարության”Հայավտոճան” ՊՈԱԿ-ի հետ։  Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 35-րդ կիլոմետրում արհեստական քարաթափման աշխատանքները նախապատրաստելու և իրականացնելու նպատակով դեկտեմբերի 21-24-ը նշված տեղամասում գործում է միայն մեկ երթևեկամաս, իսկ դեկտեմբերի 24-ին` պայթեցման աշխատանքների իրականացման պատճառով, հիշյալ տեղամասը փակ է լինելու երթևեկության համար: Տրանսպորտային միջոցների երթևեկությունը կազմակերպվելու է Մ-6-Դսեղ-Մարց-Մ-6 շրջանցիկ ճանապարհով:Պայթեցման աշխատանքները կիրականացվեն շաբաթ օրը` դեկտեմբերի 24-ին, ժամը 12-ին։   Սիրելի լրագրողներ, նրանք ովքեր կցանկանան անձամբ ականատեսը դառնալ հսկա ժայռի պայթեցման աշխատանքների, սիրով հրավիրում ենք ԱԻՆ փրկարար ծառայություն` Երևան, Պուշկինի 25, որտեղից դեկտեմբերի 24-ին առավոտյան ուղիղ ժամը 9-ին միկրոավտոբուսը կմեկնի Լոռու մարզ: Լոռու մարզում գտնվող լրատվամիջոցներին ու թղթակիցներին տեղեկացնում ենք, որ դիտավայր կարող են ժամանել` կապվելով ԱԻՆ փրկարար ծառայության Լոռու մարզային վարչության պետ Հրաչյա Անտոնյանի հետ 091 34 00 85 կամ 094 34 00 85 հեռախոսահամարներով:




Լրահոս