«Անորակ Բնապահպանության նախարարներ ենք ունեցել»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մեկը մեկից անորակ Բնապահպանության նախարարներ ենք ունեցել. սկզբից Վարդան Այվազյան, հետո` Արամ Հարությունյան»,- այսօր կայացած ասուլիսի ընթացքում այս մասին նշեց բնապահպան Արթուր Գրիգորյանը:

«Նորանշանակ նախարար Արամայիս Գրիգորյանի մասին դեռ բան չեմ կարող ասել: Կա անմեղության կանխավարկած: Կսպասենք նրա գործին», – նշեց նա:

Նրա խոսքով, նախկին նախարար Արամ Հարությունյանն այս ընթացքում զբաղված է եղել միայն իր բիզնես շահերով, այլ ոչ թե բնապահպանական խնդիրները լուծելով:

Նա անդրադարձավ նաև  «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին»  օրենքի նախագծին, որն ընդունվել էր Ազգային Ժողովում: Արթուր Գրիգորյանը նշեց, թե այս որոշումը լուրջ խնդիրներ է առաջացնելու հետագայում:

Հիշեցնենք, որ այդ օրենքով 2019 թվականը Սևանա լճից ջրի բաց թողման տարեկան չափաքանակը սահմանվում է առավելագույնը 240 միլիոն խոր. մ. ներկայիս 170 միլիոն խոր. մ. դիմաց։




Լրահոս