
Գիտնականները համոզված են` ցանկության դեպքում կարելի է քունը վերածել որոշումներ կայացնելու եւ ֆիզիկական ընդունակությունները կատարելագործելու վայրի: Արդյունքում մարդ կսկսի տեսնել մտածված երազներ,- գրում է New Scientist –ը: Մարդը քնած է, սակայն գտնվում է գիտակից վիճակում, եւ որ ամենագլխավորն է` կարողանում է վերահսկել իր երազի ընթացքը: Բոննի համալսարանի քնի խնդիրներով զբաղվող գիտնական Ուրսուլա Վոսի խոսքով` սովորաբար մարդիկ, որոնք ընդունակ են վերահսկել իրենց քունը, առավոտյան արթնանում են էյֆորիայի զգացողությամբ:Մտածված երազներն օգնում են մարդուն պահպանել հոգեկան առողջությունը: Փորձը ցույց է տվել, որ իրենց երազները վերահսկել կարողացող մարդիկ հազվադեպ են բողոքում իրենց հոգեկան խնդիրներից: Ինչպես նշում են հոգեբանները, նմանատիպ երազները թույլ են տալիս խուսափել վատ երազներից: