
Նոր ձևավորված կառավարությունը « Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը բնութագրում է որպես օլիգարխիկ կառավարություն, որն ունի փող և քաղաքական իշխանություն:
Ստեփան Սաֆարյանի տեսակետին չհամաձայնեց ՀՀԿ պատգամավոր Մկրտիչ Մինասյանը` ասելով, որ Հովիկ Աբրահամյանը հողի մարդ է, կանգնած է գյուղացու կողքին, հանդիպում է գյուղացիների հետ:
«Հետո ինչ, որ Հովիկ Աբրահամյանը հանդիպում է գյուղացիների հետ, բոլոր վարչապետներն էլ նման բան են հայտարարում, ասում են, որ գյուղացու կողքին են կանգնած: Նախկին վարչապետն էլ կթվորի կողքին էր կանգնած»,- հակադարձեց Ստեփան Սաֆարյանը:
«Ծիծաղի առարկա մի դարձրեք, Ստյոպա, լուրջ բաներ ենք խոսում, Հովիկ Աբրահամյանը հողի մարդ է»,- սրտնեղեց Հանրապետական պատգամավորը: