
Արգենտինայի Սենատում օրենք է ընդունվել, ըստ որի՝ տպագիր թերթերը ու ամսագրերն անցնում են երկրի կառավարության հսկողության տակ,- հաղորդում է BBC-ն: Քննադատները, սակայն, կարծում են, որ դրանով սահմանափակվում է երկրում խոսքի ազատությունը: Մինչդեռ օրենքի կողմնակիցները նշում են, որ այն ապահովում է նորմալ գնով թերթի թղթի հասանելիությունը բոլոր հրատարակիչների համար։