
Այսօր “Գյումրի-գարեջուր” ընկերությունը, ի դեմս Միսակ Բալասանյանի, գործընկերությամբ “Շանթ” հեռուստաընկերության, “Շիրակ կենտրոնի” ,Գյումրի. Անօթևան ընտանիքներե http://www.youtube.com/watch?v=0D7uMUgouR0&list=UU_PWSsLkNmJPh0HBwFfJvtQ&index=3&feature=plcp և “Գյումրի. Անտուն և անտեսված որբ երեխաներ” http://www.youtube.com/watch?v=FhSsncUdGHQ&list=UU_PWSsLkNmJPh0HBwFfJvtQ&index=25&feature=plcp տեսանյութերում նեկայացված երկու և երեք միակողմանի ծնողազուրկ երեխաներ խնամող անօթևան ընտանիքներին նվիրեց տաք և լուսավոր բնակարաններ: Այս ընտանիքները ընդգրկված չեն աղետի գոտում երկրաշաժի հետևանքով բնակարան կորցրածների ցուցակում և պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա չեն:Առաջին բնակարանի բանալիները Էլմիրա Թամազյանի մանկահասակ 3 երեխաներին հանձնեց Ձմեռ պապը, իսկ երկրորդի դեպքում տան բանալիները երկու անչափահաս երեխաներ խնամող Գայանե Ավագյանին տրվեց Գյումրիի Գյուլբենկյանի անվան հիվանդանոցում, որտեղ նա բուժվում է դեկտեմբերի 21-ին Գյումրի-Երևան ճանապարհին, Մարալիկի ոլորաններում “Գազել”-ի շրջվելուց ծանր վնասվածքներ ստանալու պատճառով: Այս ընտանիքներին բնակարանների նվիրատվության մասին պատմող տեսանյութը մեր` www.shirakcentre.org կայքում կտեղադրվի դեկտեմբերի 30-ի երեկոյան:Ավելացնենք, որ “Շիրակ կենտրոն”-ի մեկ այլ “Զրկել են նպաստից` մատնելով սովի և ցրտահարության” http://www.youtube.com/watch?v=Bo5-KHIl7RA&lr=1 տեսանյութի հերոսին էլ նախորդ ամիս բնակարան էր նվիրել արտերկրում բնակվող մեր հայրենակիցներից մեկը: