Հայաստանում նախարարները քաղաքական ֆիգուրներ չեն. Լ. Ալավերդյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ես Արդարադատության նախկին  նախարար Հրայր Թովմասյանի մասին լավ կարծիք ունեմ՝ նա շատ լավ գիտնական է»,-անդրադառնալով նախկին նախարար Հրայր Թովմասյանին, այսօր կայացած ասուլիսի ընթացքում այս մասին նշեց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ տնօրեն, նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը:

«Որոշ առումով ողջունելի եմ համարում, որ նա կարող է հիմա օգտագործել իր գիտական ներուժը: Նա շատ լավ գիտնական է: Ես չեմ կարծում, որ նա այն տարիքում է հիմա, որ այս փաստը ողբերգություն լինի Հրայր Թովմասյանի համար», – նշեց նա, հավելելով, թե չի կարծում նաև, որ Թովմասյանն «օգտվել» է իր նախարար լինելու առավելություններից:

Անդրադառնալով արդեն Արդարադատության նորանշանակ նախարար Հովհաննես Մանուկյանին, Լ. Ալավերդյանը նշեց թե նոր նախարարին ճանաչում է որպես դեսպան:

«Ես կարծում եմ, որ Հայաստանում նախարարները չեն լինի քաղաքական ֆիգուրներ: Ես չեմ կարծում, թե նա եկել է, որ ինչ-որ բան փոխի: Մեկ է` քաղաքական ֆիգուր մեզ մոտ միայն նախագահն է և այդ ոճն է իշխող»,- ընդգծեց նա:




Լրահոս