«Հովիկ Աբրահամյանը նույն քաղաքականությունն է վարելու»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հովիկ Աբրահամյանը նույն քաղաքականությունն է վարելու ինչ Տիգրան Սարգսյանը,  բայց այլ միջոցներով: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում համեմատելով նախկին և ներկա վարչապետերին, այս մասին նշեց նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը:

«Ես ափսոսում եմ, որ Տիգրան Սարգսյանի գիտելիքները չարտացոլվեց իր գործունեության մեջ», – նշեց նա:

Լ. Ալավերդյանի խոսքով, Հովիկ Աբրահամյանը հարմար ֆիգուր է իշխանությունը վերարտադրելու համար: Նա նաև հավելեց, թե չի կարծում, որ նորանշանակ վարչապետը կկարողանա ինչ-որ խնդիրներ լուծել:

Անդրադառնալով նոր ձևավորված Կառավարության կազմին, նա նշեց, թե այստեղ զգացվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ակտիվությունը:

«Նախարարների մեծ մասը Քոչարյանի կադրերն են:  Եվ պարզ երևում է, որ նա սկսել է ակտիվ գործունեություն ծավալել», – հայտարարեց նա:




Լրահոս