
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` Գլորիա Ֆուդ Կո ՍՊ ընկերության տնօրենի կողմից հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքի առթիվ: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից:ՀՀ գլխավոր հարկադիր կատարողից ստացված գրության հիման վրա նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ “Գլորիա Ֆուդ Կո” ՍՊ ընկերության տնօրենը 2008թ. հոկտեմբերին դուրս գրված ժամկետանց ապրանքների ԱԱՀ-ի գումարը պետական բյուջե վճարելուց խուսափելու դիտավորությամբ այդ ամսվա համար հարկային մարմնին ԱԱՀ հաշվարկ չի ներկայացրել:Ըստ այդմ` խախտվել է ,Ավելացրած արժեքի հարկի մասինե ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի պահանջները եւ պետական բյուջե չի վճարվել ավելի քան 4 մլն. դրամ:Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործն ուղարկվել է Հ կառավարությանն առընթեր ՊԵԿ քննչական վարչություն` նախաքննություն կատարելու համար: