
Այս տարի ազդարարվեց շախմատի տարի դրպոցներում, առաջին անգամ հանրակրթության ոլորտում նման կարեւոր ծրագիր ներդրվեց։ Ամփոփելով առաջին կիսամյակը՝ համարում ենք այդ ծրագիրը հաջողված,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը` առանձնացնելով ընթացիկ տարվա ոլորտի ձեռքբերումները: Նախարարի խոսքով` դպրոցներում ներդրվել է “ուսում” եւ “լոգո” ծրագիրը , որը ուսուցման պրոցեսի զարգացման նոր հնարավորություններ է ընձեռում աշակերտներին: Անդրադառնալով ներառական կրթությանը՝ նախարարն ընդգծեց, որ տեղի է ունեցել ներառական կրթության ընդլայնում, եւ 15 դպրոց եւս ստացել է ներառական կրթությունը ներդնելու իրավունք։ Այյդպիսով, ընդհանուր առմամբ, հանրապետության 81 դպրոց արդեն կիրառում են ներառական կրթությունը:Նրա խոսքով` անցնող տարում հիմնանորոգվել եւ վերանորոգվել են 12 ուսումնական հաստատություններ: “Կապանի դպրոցի վերանորոգման հետ կապված գործ է հարուցվել, քանի որ շինարարը բարեխիղճ չի գտնվել։ Ներկայումս այդ հարցն ընթացքի մեջ է”,- ասաց նախարարը: